Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ վերելակներ՝ Երևանի հետիոտնային ստորգետնյա անցումներում

Փետրվար 02,2024 11:30 Share

Երևանի քաղաքապետարանը գետնանցումները հարմարեցնում է հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս տարի հասցեների թիվը կհասնի 10-ի:

Կոմիտասի պողոտայի շուկայի դիմացի գետնանցումում այս պահին վերելակի տեղադրման աշխատանքներ են: Բաղրամյան պողոտայի անցումում վերալակն արդեն տեղադրված է, այժմ փորձարկման փուլում է:

Հարթակը հաշվարկված է մինչև 200 կգ-ի տեղափոխման համար: Ինչպե˚ս ճիշտ օգտվել վերելակից. մանրամասն ուղեցույցը փակցված է հենց հարթակի վրա: Կարևորը՝ պահպանել անվտանգության բոլոր կանոնները:

Առաջիկայում արդեն վերելակը կհանձնվի շահագործման: Սակայն մինչ այդ այստեղ նաև հարմարավետ մոտեցման համար որոշակի փոփոխություններ կարվեն:

Գետնանցումների հարմարեցմանը զուգահեռ 2024-ին քաղաքային իշխանությունը մի քանի այլ ծրագրեր է նախատեսում: Երևանում կկառուցվեն նաև նոր թեքահարթակներ:

Հենաշարժողական, տեսողական ու լսողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար մայրաքաղաքը պետք է հավասարապես լինի  հարմար ու հասանելի:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829