Լրահոս
Օրվա լրահոսը

Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանի ամենագրավիչ գործատուների տասնյակում է

Փետրվար 02,2024 18:50 Share

Հունվարի 26-ին տեղի է ունեցել «հայrate» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվել են Հայաստանի ամենագրավիչ գործատուները՝ համաձայն երկրի ուսանողների շրջանում անցկացված հարցումների տվյալների ։

Հայաստանում ՏՀՏ ոլորտի առաջատար Վիվա-ՄՏՍ ընկերությունն ընդգրկվել է ամենագրավիչ գործատուների տասնյակում։

«Վիվա-ՄՏՍ-ը տվյալ հարցման լավագույն գործատուների տասնյակում հայտնված հեռահաղորդակցային միակ ընկերությունն է: Ուսանողների գնահատականը վկայում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք. մեր ընկերությունը գրավիչ է սովորելու և մասնագիտական աճի ձգտող երիտասարդների համար: Վիվա-ՄՏՍ-ն ավելին է, քան կապ տրամադրող ընկերությունը: Այն թվային էվոլյուցիայի փուլում է և երիտասարդ սերնդի համար հետաքրքիր է լինել ոչ միայն թվային ծառայությունների սպառող, այլև այդ էվոլյուցիայի անմիջական մասնակից ու իրականացնող: «Viva University»-նորն ընձեռում է աշխատանքային պրակտիկայի, իսկ լավագույններին՝ նաև աշխատանքի հնարավորություն, ինչպես նաև Վիվա-ՄՏՍ-ի կողմից իրականացվող մի շարք այլ նախագծեր ուղղված են երիտասարդների մասնագիտական զարգացմանը: Մենք ցանկանում ենք, որ մեր փայլուն երիտասարդությունը մնա, աշխատի, ներդրում կատարի, զարգանա և ապագան տեսնի հայրենիքում»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Հայrate» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երրորդ անգամ՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի  համատեղ ջանքերով և նպատակ ունի բացահայտելու գործատուների գրավչությունը աշխատաշուկայում իրենց տեղը զբաղեցնել փորձող երիտասարդների շրջանում։ Մրցանակաբաշխությունն իր ուրույն տեղն է գտել մարդկային ռեսուրսների համայնքի տարեկան միջոցառումների շարքում և ամրապնդել է գործատու–բուհ հարաբերությունների կառուցման  կարևորությունը։

Հարցմանը մասնակցել է Հայաստանի առաջատար բուհերի ավելի քան 800 ուսանող՝ արտահայտելով իր կարծիքն ու նշելով 2023 թվականի ամենագրավիչ գործատուին: Միջոցառմանը մասնակցել են պետական տարբեր գերատեսչությունների և համալսարանների ներկայացուցիչներ, գործընկերներ, ուսանողներ և հյուրեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829