Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է կենտրոնանալ հայոց պետականության և ինքնիշխանության պահպանման ու զարգացման գործում երիտասարդության ահռելի դերի կարևորության վրա. Արշակ Կարապետյան

Փետրվար 08,2024 11:53

Ցանկացած քաղաքական ուժի առանցքային թիմերից մեկը երիտասարդական կառույցն է, որը նոր շունչ և ավյուն է բերում քաղաքական ցանկացած միավորի։ Բացառություն չէ նաև «Համահայկական ճակատ» շարժումը, որը երիտասարդական թիմ ձևավորելու գործում չափազանց ուշագրավ և նորարարական մոտեցում է դրսևորում։ Երիտասարդական կառույց ստեղծվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային ընդգրկում ունի, ներգրավում են նաև սփյուռքի գաղթօջախների երիտասարդները, որոնք ի տարբերություն մեծերի` երբեմն շատ ավելի ակտիվ և նախաձեռնող են հայկական խնդիրների լուծման, վերհանման և կարգավորման ուղղությամբ։

Օրեր առաջ Մոսկվայի միջազգային բիզնես կենտրոնում տեղի է ունեցել «Համահայկական երիտասարդական ճակատի» առաջին համաժողովը, մասնակցել են Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի, Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի, Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիայի, Հայկական միությունների ղեկավարները և ներկայացուցիչները։

Երիտասարդական թևի ղեկավար Հովհաննես Հարությունյանը նշել է, որ իր ղեկավարած շարժումը քաղաքական նպատակներ չի հետապնդում, նա ավելի շատ մեծ ուշադրություն է դարձնում մարտական գործողությունների վետերանների խնամքի, պատմական հուշարձանների պահպանման անհրաժեշտության, ազգային կրոնի նկատմամբ հարգանքի և հայ ժողովրդի կյանքում Հայ առաքելական եկեղեցու դերի հարցերին, իսկ Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի հայկական միության նախագահ Աստղիկ Մարտիրոսյանը հիշեցրել է, որ առանցքայինը մայրենի լեզվի իմացությունն է, որը հիմք է սեփական պատմության և նախնիների հանդեպ հարգանք սերմանելու, հայ ժողովրդի դարավոր ավանդույթների պահպանման համար։ «Լեզուն արտացոլում է մարդկանց բնավորությունն ու զգացմունքները, լեզուն կորցնելով, մենք կկորցնենք դրա կրողի կուտակած գիտելիքները, հետևաբար համաշխարհային պատմության մի մասը»,- նշել է Աստղիկ Մարտիրոսյանը։

Ռուսական բուհերի հայկական միությունների ղեկավարները պայմանավորվել են կազմակերպել կանոնավոր հանդիպումներ, համատեղ երիտասարդական, սոցիալական միջոցառումներ իրականացնել։ Համաժողովին ողջույնի խոսքով դիմել է նաև «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, նշել, որ անհրաժեշտ է կենտրոնանալ հայոց պետականության և ինքնիշխանության պահպանման ու զարգացման գործում երիտասարդության ահռելի դերի և առաջնահերթությունների ճիշտ ձևակերպման կարևորության վրա։ Նա հատուկ ընդգծել է այն հանգամանքը, որ «Համահայկական ճակատ» շարժումը ոչ ընդդիմադիր է, ոչ՝ իշխանամետ, այն կոչված է պաշտպանելու առաջին հերթին Հայաստանի իրական շահերն ու անկախությունը, այլ ոչ թե Հայաստանում իշխանության մեջ գտնվող առանձին գործիչների շահերը։

Փաստացի, «Համահայկական ճակատի» և «Համահայկական երիտասարդական ճակատի» այս մոտեցումը չափազանց ուշագրավ և նոր է, լուրջ թարմություն կարող է բերել Հայաստանի քաղաքական դաշտում, նաև հնարավորություն տալ հազարավոր երիտասարդների տանել իր հետևից՝ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները լուծելու ուղղությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829