Լրահոս
Օրվա լրահոսը

Էկոպարեկային ծառայությունն անտառհատման հերթական ապօրինի դեպքն է բացահայտել

Փետրվար 09,2024 14:53

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայությունն անտառհատման հերթական ապօրինի դեպքն է բացահայտել

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության և ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողներն ստացված օպերատիվ տեղեկատվության հիման վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Աչաջրի անտառպետության առաջին և երկրորդ պահաբաժիններում հայտնաբերել են մեծ թվով հատված հացենի և այլ տեսակի ծառեր, հատված ծառերի կոճղեր, այնուհետև Աչաջուր գյուղի հարակից տարածքում շահագործվող  15 ածխահոր և այդ ածխահորերի հարևանությամբ կուտակված  68,6 խմ հատված հացենի և այլ տեսակի փայտանյութ, 82 պարկ փայտածուխ:

Հայտնաբերված փայտանյութի, ինչպես նաև ածխահորերի գործունեության օրինականությունը հավաստող փաստաթղթեր հիմնականում առկա չեն եղել:

Պետությանը պատճառված նախնական վնասի չափը հնարավոր կլինի ներկայացնել ԲԸՏՄ Տավուշի տարածքային բաժնի կողմից կազմված արձանագրության հիման վրա։

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:

Հիշեցնենք, որ վերջին 3 օրերի ընթացքում Տավուշի մարզում էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից ածխահորերի շահագործման և մեծ թվով հատված փայտանյութի հայտնաբերման արդեն երկրորդ դեպքն է։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829