Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն այս տարի կենդանական աշխարհին պատճառված վնասը սիգի ձվադրման ժամանակահատվածում կազմել է 12 մլն 165 հազար դրամ

Փետրվար 19,2024 16:40

Կառավարությունը վերջին տարիներին ձեռնարկում է լճի մակարդակի և ձկնային պաշարների ավելացմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ:

Միայն 2023-ին Կառավարության պահուստային ֆոնդից 495 մլն 691 հազար դրամ է ուղղվել Սևանի իշխանի պաշարների վերականգնմանն ու Ձկնաբուծության զարգացման հիմնադրամի առողջացմանը:
Կարճաղբյուրի «Սևանի իշխան» գործարանում, բացի կարմիրգրքային իշխանից, արդեն նաև կողակի արհեստական բազմացում է իրականացվելու՝ հետագայում մանրաձուկը լիճ բաց թողնելու նպատակով: Այս քայլերը, սակայն, չեն կարող արդյունք տալ, եթե արդյունավետ չլինի ձկնագողերի դեմ պայքարը:
Միայն այս տարի կենդանական աշխարհին պատճառված վնասը սիգի ձվադրման ժամանակահատվածում կազմել է 12 մլն 165 հազար դրամ, հարուցվել է 5 քրեական գործ:


ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829