Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ծանրորդները շարունակում են մեդալներ նվաճել Եվրոպայի առաջնությունում

Փետրվար 19,2024 21:12

Սոֆիայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում, որը այս ամռանը Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի համար վարկանիշային է, Հայաստանի ծանրորդները շարունակում են մեդալներ նվաճել։

Այսօր ցերեկը պայքարի մեջ մտան 102 կգ քաշայիններ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը, որոնք տեղ գրավեցին պատվո պատվանդանին։

Կարապետյանը 182 կգ-ով նվաճեց փոքր ոսկին․ իսկ Գասպարյանը ֆիքսեց նրանից երկու կիլոգրամ պակաս ու արժանացավ փոքր բրոնզի։ Հրումում Սամվելը ցույց տվեց 216 կգ՝ ճանաչվելով 2-րդը, իսկ Գարիկը այս անգամ անմասն մնաց մեդալից։

Ի վերջո, երկամարտի  396 կգ-ով Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ Գարիկ Կարապետյանը 394 կգ-ով՝ բրոնզե մեդալակիր։

Ավելի ուշ մեդալների համար կարարող էր պայքարել նաեւ 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը, սակայն նա 165 կիլոգրամին առաջին մոտեցման ժամանակ վնասեց արմունկը եւ ի վիճակի չեղավ շարունակել պայքարը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829