Լրահոս
Օրվա լրահոսը

«Ունենք այդ պոտենցիալը՝ նորից մեզ վերագտնելու ու ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու համար»․ Աշոտ Ղուլյան

Փետրվար 20,2024 11:07

Այսօր Արցախյան շարժման 36-ամյակն է։ Արցախցի ներկա ու նախկին պաշտոնյաները ժամանել են Արցախի ներկայացուցչություն, քննարկում է լինելու։

Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ մենք փառահեղ ճանապարհ ենք անցել եւ ունենք այդ պոտենցիալը՝ նորից մեզ վերագտնելու ու ազատագրական պայքարի նոր փուլ սկսելու համար»։

Անդրադառնալով հարցին, թե արցախցիների վերադարձն Արցախ ի՞նչ ճանապարհով պետք է լինի, Աշոտ Ղուլյանը պատասխանեց․ «Բոլոր հնարավոր ճանապարհներով, ամեն ինչ պետք է օգտագործենք»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829