Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Փետրվար 20,2024 11:20

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

👏👏 Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտին մոտեցող առաջնության 87 կգ քաշայինների պայքարում Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։ Հայ մարզուհին պոկում վարժությունում ևս նվաճել է փոքր բրոնզե մեդալը, իսկ հրում վարժությունում բավարարվել է 5-րդ տեղով:

🥺36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկները, համբուրել ծանրաձողն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ակնարկելով կարիերան ավարտելու մասին։

🏋️‍♀️Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 227 կգ (103+124) արդյունքով երկամարտում ցույց է տվել չորրորդ արդյունքը։

🏋️‍♂️Այսօր ավելի վաղ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ է դուրս եկել Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը: Վերջինս առաջին մոտեցման ժամանակ ձախ արմունկի վնասվածք է ստացել և լքել պայքարը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829