Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամը 17:02-ի դրությամբ «Ազատության» հրապարակում գտնվել է շուրջ 1550 մարդ

Փետրվար 20,2024 19:50 Share

ԻՔՄ հաղորդագրությունը ընդդիմության՝ փետրվարի 20-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 16:30-ից մեկնարկել էր «Միասին» շարժման հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:02-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 1550 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

 

Իրազեկ քաղաքացիների միավորում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    իոնիսյանին և ԻՔՄ-ին մի հարց եմ տալիս – նիկոլի դեմ ով միտինգ է անում, դուք թվեր եք գրում, նկարներ եք տպում, որ շատ քիչ մարդ է մասնակցել, նպատակներդ որն? է, որ ցույց տաք իբր նիկոլին շատ քիչ մարդ է դեմ?: Դուք էլ գիտեք, որ ժողովրդի գերակշիռ մասը նրան դեմ է, պարզապես դուք իշխանությանը ծառայություն եք մատուցում, որպեսզի նրա լափամանից օգտվեք։ Դե ինչ, բարի ախորժակ։

Պատասխանել