Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական հեռախոսահամար ձեռք բերելն այժմ հնարավոր է աշխարհի ցանկացած կետից

Փետրվար 22,2024 10:45

22 փետրվարի, 2024. Երևան Team Telecom Armenia-ի հեռախոսահամար գնելու համար այլևս պարտադիր չէ լինել Հայաստանում կամ մոտենալ մասնաճյուղ։ Team-ը, առաջինը Հայաստանում, թվային լուծումների շնորհիվ բացառիկ հնարավորություն է տալիս My Team հավելվածի միջոցով գնել eSIM քարտ և ակտիվացնել այն աշխարհի ցանկացած կետից։

eSIM ստանալու համար պետք է ներբեռնել My Team հավելվածը, ընտրել eSIM ակտիվացնելու բաժինը, անցնել նույնականացում և ձեռք բերել կանխավճարային համակարգի հեռախոսահամար։ Այս հնարավորությունից այժմ կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները։

«Team Telecom Armenia-ն, կիրառելով նորարարական լուծումներ, շարունակում է մշակել այնպիսի ծառայություններ, որոնք թվային աշխարհը է՛լ ավելի մոտ են դարձնում բաժանորդներին։ Մեր նոր բացառիկ ծառայությունը կօգնի Հայաստանի քաղաքացիներին մեկ հպումով ստանալ հայկական հեռախոսահամար: Այսինքն, անկախ նրանից՝ ճանապարհորդում եք, թե պարզապես գտնվում եք հեռավոր վայրում, որտեղից մասնաճյուղ մոտենալը դժվար է, մեր այս լուծումը երաշխավորում է, որ դուք միշտ կլինեք կապի մեջ»,- ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

eSIM թվային քարտը կարելի է ակտիվացնել բաժանորդի հեռախոսում, եթե այն ունի այդ տեխնոլոգիական հնարավորությունը։

My Team հավելվածը հասանելի է iOS և Android համակարգերում։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության ոլորտում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Այս հարուստ փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների համադրության շնորհիվ՝ Team-ը հուսալի և նորարար ծառայություններ է տրամադրում թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829