Լրահոս
Օրվա լրահոսը

Հաջող մեկնարկ՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարում

Մարտ 04,2024 20:20

Հայաստանի ազգային հավաքականի բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել օլիմպիական վարկանիշային մրցաշարում, որն ընթանում է Իտալիայում:

Մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ մտած 57 կգ քաշային Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել  Շվեյցարիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը 80 կգ քաշային կարգում 5:0 հաշվով պարտության է մատնել կանադացի բռնցքամարտիկին:

Երեկոյան մրցահերթում այսօր մեկնարկելու էր նաեւ կանանց ազգային հավաքականի անդամ 54 կգ քաշային Տաթեւիկ Խաչատրյանը, որը մենամարտելու էր չիլիացու հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031