Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնապես եւս մեկ անգամ հայտարարում եմ՝ որեւէ հրաման, շրջաբերական կամ ցուցում չի եղել «Փառքի անկյունները» հանելու վերաբերյալ»․ ԿԳՄՍ նախարար

Մարտ 14,2024 15:00

Կրթական հաստատություններում «Փառքի անկյունները» վերացնելու որեւէ հրաման կամ շրջաբերական չի տրվել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Պաշտոնապես եւս մեկ անգամ հայտարարում եմ՝ որեւէ հրաման, շրջաբերական կամ ցուցում չի եղել «Փառքի անկյունները» հանելու վերաբերյալ»,-ասաց նախարարը:

Լրագրողների դիտարկմանը՝ ծնողները շարունակում են հայտարարել, որ «Փառքի անկյունների» վերացման գործընթացը շարունակվում է, նախարարը պատասխանեց․ «Խնդրում եմ՝ նման դեպքերի մասին ծնողները ահազանգեն մեզ, մենք հետամուտ կլինենք, որ նման խնդիրներ չառաջանան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031