Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնազավթված Արցախում ադրբեջանցի վանդալները ոչնչացնում են հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը հավերժացնող փառքի անկյունները

Մարտ 20,2024 10:39

Ադրբեջանցի վանդալները ոչնչացնում են հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող փառքի անկյունները բռնազավթված Արցախի ուսումնական հաստատություններում։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանը պետական մակարդակով  ավերել է Արցախի տասնյակ  հուշարձաններ  և  համալիրներ: 2020 թվականի դեկտեմբերին ադրբեջանցի վանդալները ոչնչացրել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները: Monument Watch անկախ ակադեմիական հարթակը հայտնել էր Բերձոր քաղաքի Փառքի հուշահամալիրի ոչնչացման, Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանի և խաչքարի ավիրման, Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանի քանդման, Անատոլի Զինևիչի կիսանդրու ոչնչացման, Մարտակերտ քաղաքի հուշարձան-խաչքարի ավիրման, Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։

Ադրբեջանի մշակութային ցեղասպանության թիրախում են հայտնվել նաև՝ Ավետարանոցի հուշահամալիրը, Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը, Արցախի Հադրութի շրջանի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը, Արցախի Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում Հայրենական Մեծ պատերազմի և արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը, Շուշի քաղաքի Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված կոթողը, Հադրութի շրջանի Ազոխ գյուղի Հայրենական պատերազմի, արցախյան պատերազմում զոհվածների և Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, Ակնաղբյուրի արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Արցախյան ազատամարտում զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը։

Այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ։

Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Հայքի մշակույթի Օմբուդսմեն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031