Լրահոս
Օրվա լրահոսը

«4 գյուղերի» մասին թեզը հերթական ագրեսիան է ՀՀ նկատմամբ հիբրիդային պատերազմի շրջանակում. Շահեն Շահինյան

Մարտ 21,2024 23:35

Գեոդեզիստ-քարտեզագիր, «Էլմա» էլեկտրոնային քարտեզի հեղինակ Շահեն Շահինյանը գրում է.

«Ադրբեջանը հիբրիդային պատերազմ վարելով Հայաստանի Հանրապետության և հայերի դեմ հերթական անգամ դիմել է մանիպուլյացիայի և փորձում է մեզանից կորզել միակողմանի զիջումներ, որոնք ընդհանրապես կապ չունեն խաղաղության և առավել ևս սահմանազատման հետ։

Խոսելով «4 գյուղերի» մասին ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ մենք պետք է իրենց վերադարձնենք 4 գյուղ սակայն եկեք հասկանանք որտեղ են նախկինում գտնվել այդ գյուղերը և ինչ իրավիճակ է ներկայում այդտեղ։

* Տվյալները վերցվել են Google maps հարթակից որը բաց է և հասանելի ցանկացած օգտվողի համար։

1․Կից նկարում դեղին գծով ներկայացված է ԽՍՀՄ վերջին քարտեզներում խորհրդային հանրապետությունների՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև գոյություն ունեցած սահմանագիծը թղթի վրա, համաձայն 1970-1985թթ։

2․ Դեղին սլաքներով նշված են այն 4 բնակատեղիների վայրերը որոնց մասին խոսք է գնում։ Դրանք նախկինում կոչվել են՝ Կզլհաջլի, Խեյրիմլի, Ներքին Ոսկեպար, Բաղանիս Այրում։

3․ Կապույտով նշված են հայկական մարտական հենակետերը։

4․ Կամիրով նշված են ադրբեջանական մարտական հենակետերը։

Եթե լինի փոխհամաձայնեցում, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միմյանց սահմանները ճանաչում են ԽՍՀՄ վարչատարածքային բաժանման հիման վրա և որպես քարտեզագրական հիմք է ընդունվելու ԽՍՀՄ գլխավոր շտաբի 1970-1985թթ տեղագրական քարտեզները (որի վերաբերյալ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտարարել է, որ ընդհանրապես համաձայն չէ) կստացվի, որ համաձայն դրանց Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց-Բերքաբեր հատվածում եղած բնակատեղիներից Բաղանիս Այրում բնակավայրը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանի տարածքում, այսինքն խոսք է նում 3,5 գյուղի մասին։

Իսկ երբ նայում ենք մարտական հենակետերի տեղակայումները կարող ենք հստակ տեսնել որ այս 4 բնակատեղիներից ընդամենը 1,5 ում (Խեյրիմլի և Բաղանիս Այրումի կեսը, տես կից նկարը) են առկա հայկական մարտական հենակետ, մյուսները (Կզլհաջլի և Ներքին Ոսկեպար) գտնվում են չեզոք գոտում (հայկական և ադրբեջանական մարտական դիրքի միջդիրքային հատվածում)։

Այս ամենից եզրակացնում ենք, որ «4 գյուղերի» մասին թեզը հերթական ագրեսիան է ՀՀ նկատմամբ հիբրիդային պատերազմի շրջանակում։

Չկան հայերի կողմից օկուպացված «4 գյուղեր», և եթե այս ամենը դիտարկվում է սահմանազատման պրոցեսի շրջանակում   ապա պետք է հստակ ֆիքսվի այն իրավական հիմքը որի հիման վրա այս գյուղերը պետք է գտնվեն Ադրբեջանի կազմում, և պետք է հստակ նշվի ժամկետ թե, երբ են ազատվելու հայկական բնակավայրերի տարածքները»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031