Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 152-ի, որոնց թվում առնվազն 5 երեխա կա

Մարտ 24,2024 13:03

«Ազատություն» – Մոսկվայի Crocus City Hall-ի ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 152-ի, այդ թվում՝ առնվազն 5 երեխա, հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Համերգասրահում մարտի 22-ի երեկոյան ինքնաձիգով զինված մի քանի անձինք կրակ են բացել, ինչից հետո տեղում լսվել են պայթյուններ, սկսվել է հրդեհ։ ՌԴ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 133 մարդ։

Քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։ ԱԴԾ ղեկավարը շաբաթ օրը զեկուցել է 11 անձանց ձերբակալության մասին, այդ թվում՝ Crocus City Hall-ում ահաբեկչությանն անմիջականորեն մասնակցած բոլոր 4 ահաբեկիչների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031