Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի վերընտրված քաղաքապետը կառավարությանը կոչ է արել հաշվի նստել իրենց հետ

Ապրիլ 01,2024 16:47

Ermenihaber. Մարտի 31-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ վերընտրված Էքրեմ Իմամօղլուն ստամբուլցիների հետ հանդիպում է ունեցել:

Հանդիպմանն ունեցած ելույթում Իմամօղլուն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ընդունում են Ստամբուլի դաշինքի հայեցակարգը:

«Նրանք, ովքեր չեն հասկանում ազգի տված ուղերձը, ի վերջո պարտվում են: Ստամբուլցիներն ինձ կատարողի, ժողովրդավարի, քաղաքապետի առաջադրանք են տվել: Ստամբուլցիների ինձ տված այս բոլոր առաջադրանքները ես ընդունում եմ որպես պատվեր»,-ասել է նա:

Ապա հավելել, որ այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները ուղերձ էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Ստամբուլցիների ակնհայտ կամքով անպատճառ ձգձգված բոլոր ստորագրությունները պահ առաջ պետք է դրվեն: Կենտրոնական կառավարությունը չպետք է անտեսի տեղական իշխանություններին»,-հայտարարել է Իմամօղլուն, ապա նաև Ստամբուլի ՏԻՄ ընտրություններում տարած հաղթանակը որակել որպես ստամբուլցիների կողմից ուղերձ՝ իրենց մրցակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930