Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանից չեն դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, քաղաքացիության դիմումների մեծ մասը ՌԴ-ից է

Ապրիլ 02,2024 14:35

Հնդկաստանի քաղաքացիներից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ գրեթե չկան։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով Հնդկաստանից դեպի Հայաստան հոսքին։

«Վերջին երկու տարիների ընթացքում տարեկան կտրվածքով մեր քաղաքացիության դիմումներն արդեն գերազանցում են 20 հազարը։ Եվ այդ դիմողների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանի Դաշնությունից մեր հայրենակիցներինն են, 90 տոկոսը ազգությամբ հայեր են»,-ասաց Ղազարյանը։

Հարցին, թե Ռուսաստանից քանի՞ մարդ է տեղափոխվել Հայաստան ու մնացել այստեղ, Արմեն Ղազարյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել կացության կարգավիճակի եւ հաշվառումների հիման վրա։ Եվ կացության կարգավիճակ ստացածների, եւ հաշվառվածների ընդհանուր համադրությունը շուրջ 70 հազարի կարգի է»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930