Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելն այսօր ոչ մի օգուտ չի խոստանում ոչ Հայաստանին, ոչ տարածաշրջանին. Չավուշօղլու

Ապրիլ 04,2024 16:05

«Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելն այսօր ոչ մի օգուտ չի խոստանում ոչ Հայաստանին, ոչ տարածաշրջանին։ Փոխարենը անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության խրախուսումը: Մենք բազմիցս ասել ենք Ֆրանսիայի ներկայացուցիչներին, որ նրանք չպետք է փորձեն այլ կերպ աջակցել Հայաստանին։
Թող չմոռանան, որ Ադրբեջանը երբեք միայնակ չէ»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախկին արտգործնախարար, ՆԱՏՕ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն:

«Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին կցուցաբերի ցանկացած տեսակի աջակցություն»,- շեշտել է նա։

«Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Արևմուտքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Այս կապակցությամբ արևմտյան երկրները, մասնավորապես՝ Ֆրանսիան, պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ շուտափույթ խաղաղություն կնքելու համար», – ասել է Մևլութ Չավուշօղլուն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930