Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձնակի ուշադրություն է հրավիրվել մարզում ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքների հետևանքով մթնոլորտ արտանետվող փոշու կանխարգելմանը

Ապրիլ 05,2024 13:08

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն ապրիլի 3-ին Սյունիքի մարզ այցի ընթացքում աշխատանքային քննարկում է ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ու մարզի համայնքների ղեկավարների հետ։

Հանդիպման նպատակն էր տեղում ՏԻՄ-երի հետ քննարկել բնապահպանական ոլորտին առնչվող խնդիրները, հստակեցնել համայնքներին պատվիրակված լիազորությունների շրջանակում կատարվող աշխատանքները։

Առանձնակի ուշադրություն է հրավիրվել մարզում ընթացող լայնածավալ շինարարական աշխատանքների հետևանքով մթնոլորտ արտանետվող փոշու կանխարգելմանը, ճանապարհաշինարարության ընթացքում իրականացվող հողագրունտային հանույթներին, ընդերքօգտագործման, անտառահատումների վերահսկողությանը, ՀՀ ջրային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ջրառի կետերում առցանց ջրաչափերի տեղադրման գործընթացի վերաբերյալ խնդիրներին: Բարձրացված մի շարք հարցերին տեղում տրվել են առաջարկներ ու լուծումներ։

Խորհրդակցության ավարտին կողմերը կարևորել են նմանատիպ կառուցողական և արդյունավետ քննարկումները։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930