Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Գրիգորյանը կարևորել է հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ընդգծել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Ապրիլ 09,2024 11:46

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարար Արման Շակալիևին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է հայ-ղազախական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ընդգծել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ առկա ներուժին:

Երկուստեք կարևորվել է Ղազախստանի Հանրապետության նախագահի՝ առաջիկայում նախատեսված առաջին պաշտոնական այցը Հայաստան:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930