Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան․ «Մենք մարդ չենք, մենք ապերախտ ենք, լավությունը մոռացող, մենք կծում ենք էն ձեռքը, որը մեզ հաց է տալիս»

Ապրիլ 09,2024 19:25

«Էն օրի ենք հասել, որ Ալիեւն ասում է՝ չորս գյուղ պետք է տաք, իշխանությունն ասում է՝ տամ, ձենը կտրի, Ալիեւն ասում է՝ Ղարաբաղն իմն է, տվեցինք։ Այս ամենը պետք է կանգնեցնենք, դուք պետք է կանգնեցնեք։ Ես չեմ բերել իրեն իշխանության, չնայած, կարելի է ասել՝ ես էլ ձեզ հետ բերել եմ, քանի որ 2018-ին ուժս չպատեց ձեզ հակառակում համոզել։ Ես էլ եմ մեղավոր էնքանով, որ երեւի մի տասնյակ մարդիկ պետք է անձնազոհ լինեին՝ խելագարներին իշխանության չթողնելու համար»,-այսօր ԱԺ-ի մոտ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Միասին» շարժման բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ, շարժման անդամ Հրանտ Բագրատյանը։

Բագրատյանի խոսքով՝ օրերս Ալեն Սիմոնյանը մի քարտեզ է ցույց տվել, ասել է՝ էս քարտեզով այսքանը մերն է, այնքանը պիտի տանք Ադրբեջանին․ «Ադրբեջանն էլ ուղղում արեց, ասաց՝ լավ քարտեզ չես տպել, էս քարտեզը գցի, սա էլ քարտեզը հանեց, ադրբեջանցու գցած քարտեզը գցեց, որի մեջ երեք անկլավ կա։ Ես զարմացա, ինչո՞ւ է Ալիեւը 4+4 ասում, էս մարդը հասկանո՞ւմ է՝ դա որն է։ 4+4 նշանակում է՝ չորս հատ գյուղ տալիս ենք, էդ անկլավների հետ հլը գործ չունենք։ Չորս հատ տարածք Ադրբեջանին են տալիս, գյուղեր որոնք սահմանակից են Ադրբեջանին, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ են ապրել։ Դրանից հետո չորս հատ էլ անկլավ ենք տալիս, ոչինչ չենք ստանում, Արծվաշեն-մարծվաշեն չենք ստանում։ Որեւէ քարտեզով որեւէ անկլավ ՀՀ տարածքում չկա։ 80-ականներին Ադրբեջանը ստորագրել է, ասենք էդ Քյարքին-մյարքին, որ դրանք ադրբեջանցիներով բնակեցված են, բայց Հայաստանի տարածք են։

Ստորագրված փաստաթուղթ է մեր ձեռքի տակ։ Ինչո՞ւ է Ալեն Սիմոնյանը սա անում, դա անում է Ալիեւի եւ Փաշինյանի ցուցումով, որովհետեւ վաղը երբ իշխանությունը փոխվի, անպայման փոխվելու է, հլը որ քիչ եք գալիս, վաղը, մյուսը օրը հեսա լինելու են միլիոններ, ու երբ իշխանությունը փոխվի, Ադրբեջանն ասելու է՝ ես ուզում եմ, որ փաստարկ բերեք ձեր նախկին իշխանության ասածները։ Նրանք լեգիտիմ հիմքեր են ստեղծում, որպեսզի ամրացնեն իրենց դիրքերը Հայաստանի հաջորդ իշխանությունների հանդեպ։ Իսկ հաջորդ իշխանությունը Հայաստանում ձեւավորվելու է 6-8 ամսում։

Եթե այդ ընթացքում նոր իշխանություն չի ձեւավորվում, եթե այս իշխանախումբը չի հեռացվում, ապա Հայաստանը կկորցնի անկախությունը, որովհետեւ որեւէ երկիր, լինի՝ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, ՌԴ-ն, Եվրոպան կամ ԱՄՆ-ն, գրավելու է այս երկիրը։ Բայց այն ազգը, որը չի կարողանում իր իշխանությունը փոխել, էդ ազգին չեն ասելու, որ դու պետություն ես, կցելու են ինչ-որ մի բանի, կամ կկցեն ՌԴ-ին, կամ Թուրքիային, իհարկե Թուրքիան ավելի վատ է, քան Ռուսաստանը, ԱՄՆ-ն էստեղ խառնակչություն․․․ես հիմա որ մտածում եմ , թե ինչ արեց արեւմուտքը։ 2020-ի պատերազմը եղել է ՆԱՏՕ-ի դեմ, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը մինչեւ Փաշինյանի գալը եկավ դարձավ պրեզիդենտ, սաղ սարքած բան էր»։

Ապա Բագրատյանն ասաց, որ 6-8 ամիս ժամանակ կա իշխանությունը փոխելու համար, բայց դրա համար պետք է 50-100 հազար մարդ հավաքվի․ «Եթե շատ լինեք, 100 հազար լինեք, մենք գործողություններ կանենք՝ կշրջափակենք կառավարությունը, ԱԺ-ն, կգնանք գլխավոր շտաբը կշրջափակենք, կգնանք կպահանջենք, որ Հանրայինը ուղիղ եթեր տա, բայց պիտի մարդ գա, որովհետեւ էն քաղաքական ակցիան, որի ժամանակ մեծաքանակ չենք, մեզ ասում են՝ ձեր ժողովուրդը չի ուզում, ժողովուրդը Նիկոլին է ուզում։ Հարց եմ տալիս՝ Նիկոլի՞ն եք ուզում, ասում են՝ ոչ։ Բա որ չեք ուզում, ինչո՞ւ չեք գալիս, դուք կարծում եք, որ եթե Նիկոլ Փաշինյանը փոխվի, մենք գանք իշխանության, պատերազմի վտանգը մե՞ծ է։ Հիմա ձեզ եմ դիմում, պատերազմի վտանգը մեծ է, երբ դիմացինդ անընդհատ ասում է՝ պատերազմ չպիտի լինի, պատրաստ եմ զիջել»։

Բագրատյանը դիմելով ցույցի ոչ մեծաքանակ մասնակիցներին, ասաց՝ ձեզանից խնդրում եմ մանդատ, հնարավորություն պայքարելու այս իշխանության դեմ․ «Մեզ լուրջ մարդաքանակ է պետք, կամ էլ ինքը լրիվ տալու է, մենք ոչինչ չենք ստանալու, ոչ մի սահմանազատում չի լինելու, հաջորդը լինելու է Սյունիքի միջանցքը , այնպիսի միջանցք են վերցնելու, որ Սյունիքի Պարսկաստանին հարակից տարածքը կտրվելու է մեզանից, Պարսկաստանը զորք է մտցնելու Մեղրի եւ ադրբեջանցիները խնդիր են դնելու 169 հազար ադրբեջանցի ՀՀ վերադառնա, բայց ոչ մի հայ Ադրբեջան չի գնալու։ Ես մարգարե չեմ, պարզ է, որ անելու է, Հեսա պիտի իշխանությունը փոխվի, նախ դա Ադրբեջանին կզսպի, հետո էլ հավաստիացնում եմ՝ ՀՀ-ն այսօր այնպիսի ռեսուրսներ ունի, որ Ադրբեջանը տեղից չշարժվի։ Եթե բանը հասնում է պատերազմին, ուրեմն պետք է պատերազմել, ոչ թե 44 օր կռվելուց հետո մի հատ իսկանդեր կրակել, ասել՝ տասը տոկոսով կրակեց, հետո ռուսներն ասեցին՝ չենք կրակել։ Հիմա իսկանդերից ավելի ուժեղ բաներ կան»։

Բագրատյանն անդրադառնալով ԵՄ-ԱՄՆ-ի՝ ՀՀ-ին 270 մլն եվրո եւ 65 մլն դոլար ֆինանսական աջակցությանը, ասաց․ «Ու դրա վրա Փաշինյանն անում է հակառուսական հայտարարություններ։ Մի հատ բան էլ ասում ես, ասում են՝ ռուսամոլ։ Ռուսամոլը որս է, արա, էս տարի 14 միլիարդ փող է գալիս Ռուսաստանից, բա ռուսը չգիտի՞՝ նա կազմում է իր տվածի 1%-ը, բա դու ինչո՞ւ ես քրֆում էդ մարդկանց։ Մենք էլ Ռուսաստանի հետ շատ հարցերում համաձայն չենք։ Բա ինչի ես․․․ էս ժողովրդին ոնց որ ոտից գլուխ թշնամի լինի: Ժողովուրդ, մենք թշնամին ենք, որովհետեւ մենք մարդ չենք, մենք ապերախտ ենք, լավությունը մոռացող, մենք կծում ենք էն ձեռքը, որը մեզ հաց է տալիս»։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պարոն Բագրատյան Դուք ամենը ճիշտ եք ասում՝բայց 169հազար թուրքախոսներ(նրանք ադրբեջանցիներ չեն կարող լինել՝նրանց մեծ մասը ադրբեջանում երբեք չի եղել)իրենց բնակարանները կամ տները փոխանակել են Բաքու-Կիրովաբադ-Մինգեչաուր ւ այլ բնակավայրերի հայ բնակչության հետ՝նրանց վերադառնալուտեղ չկա։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930