Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Փաշինյանը եւ ես մի ընդհանուր ծանոթ ունենք՝ Արտակ Քամալյանը, իրենց տան մոտ փոս էր առաջացել, տպավորություն էր՝ սմերչով խփել էին». Արթուր Խաչատրյան

Ապրիլ 10,2024 13:46

Այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը խոսեց կապիտալ ծախսերից:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց՝ գո՞հ են կապիտալ շինարարության որակից, որովհետեւ քաղաքում մարդաբոյ փոսեր են նույնիսկ: Փոխվարչապետը պատասխանեց, որ պատշաճ վերահսկողություն են իրականացնում, դա իրենց աշխատանքի մասն է, որ որակի նկատմամբ վերահսկողությունը ավելի բարձր մակարդակի լինի, բայց այդտեղ անելիք ունեն դեռ:

Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Պարոն Փաշինյանը եւ ես մի ընդհանուր ծանոթ ունենք՝ Արտակ Քամալյանը, իրենց տան մոտ մի հատ փոս էր առաջացել, տպավորություն էր, որ սմերչով խփել էին: Երեւան-Սեւան մայրուղիով եկեք գնանք, հազարավոր փոսեր են: Իմ տնից ես դուրս եմ գալիս, մի օր կարող եմ այդ կես ժամը նկարեմ, ուղարկեմ ձեզ, որովհետեւ ես այդքան հաշվելու ներվ չունեմ, մեկին հանձնարարեք, թող հաշվի՝ քանի հատ փոս կա Ադոնցի 6 հասցեից, մինչեւ ԱԺ մուտքը: Տեսեք՝ արդյոք դա մսխում չի՞: Դա մսխում է, որովհետեւ փողը տվել եք՝ կառուցել են ու մեր քաղաքացիներին պատճառել անհարմարություն»:

Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ Երեւանում երթեւեկելուց կարող են տարբեր փոսեր տեսնել տարբեր ճանապարհներին, Երեւանում ճանապարհները սպասարկվում են Երեւանի քաղաքապետարանի կողմից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930