Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում չպե՛տք է փակվեն կայքեր ՌԴ պատվերով. ՀՔԱՎ

Ապրիլ 10,2024 17:24

2024թ․-ի ապրիլի 5-ին ՀՔԱՎ գրասենյակ է դիմել իրավապաշտպան Անտոն Շչերբակը։ Վերջինս երկար տարիներ Ռուսաստանում զբաղվել է մարդու իրավունքների, մասնավորապես զինվորականների և զորակոչիկների իրավունքների պաշտպանությամբ, համագործակցել «Զորակոչիկների դպրոց» կազմակերպության հետ (պաշտոնական կայքէջը՝  https://netprizyvu.ru/)։ Ա․Շչերբակը հայտնել է, որ օրերս Ռուսաստանում, ապա՝ Հայաստանում արգելափակվել է «Զորակոչիկների դպրոց»-ի կայքէջը։

Հայաստանում կայքէջի արգելափակմամբ ՀՀ-ն խախտել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 10-րդ՝ Արտահայտվելու ազատության իրավունքը, ըստ որի՝

Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից։ (․․․)

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պահանջել՝  տեղեկատվություն տրամադրել կայքէջի արգելափակման պատճառների և իրավական հիմքերի վերաբերյալ։ Միաժամանակ, կազմակերպությունը պահանջել է վերացնել կայքի արգելափակումը ՀՀ-ում և ապահովել դրա անխափան գործունեությունը։

Կազմակերպությունն արձանագրում է, որ իրավաչափ չէ Ռուսաստանի Դաշնության տարածքում կայքէջի գործունեության սահմանափակման նույնական կիրառումը Հայաստանի տարածքում։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930