Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ կապված՝ Իրանի կարմիր գծերը չեն փոխվել». ՀՀ-ում Իրանի դեսպան

Ապրիլ 16,2024 18:50

Որո՞նք են Հայաստանի ինքնիշխան տարածքի հետ կապված՝ Իրանի կարմիր գծերը: Նման հարց ուղղվեց ԻԻՀ դեսպանին՝ դեսպանությունում հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Մեր կարմիր գծերը չեն փոխվել: Ամեն անգամ հարցազրույցների ժամանակ այս հարցն ուղղում են մեզ: Եվ երբ ես Թեհրանին զեկուցում եմ, որ մեր հայ գործընկերները բազմաթիվ անգամներ այս հարցն ինձ տալիս են, դա իրենց զարմանք է պատճառում»,- ասաց Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին:

«Իրանը միշտ էլ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության վերաբերյալ դեմ է արտահայտվել: Որպես կարմիր գիծ՝ դեմ է արտահայտվել մեր երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարի մակարդակով, ինչը հնարավոր չէ անտեսել… Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը:

Մենք գտնում ենք, որ եթե սահմանի հետ կապված խնդիրներ կան, ապա դրանք պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման հիման վրա, ինչպես նաեւ երկրների ազգային ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելով»,-ընդգծեց դեսպան Սոբհանին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930