Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում տարեկան կատարվող օտարերկրյա ուղղակի ներդրումների ամբողջ ծավալը արևմտյան մեկ լուրջ ընկերության ներդրման ծավալին էլ չի հասնում. Մեսրոպ Առաքելյան

Ապրիլ 16,2024 22:45

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սա 2023թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալն է՝ ըստ երկրների։

Ակնհայտ է, որ նույնիսկ իշխանությունների վարած արևմտամետ քաղաքականության, Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր։

Հայաստանում տարեկան կատարվող ՕՈՒՆ ամբողջ ծավալը արևմտյան մեկ լուրջ ընկերության ներդրման ծավալին էլ չի հասնում։

Փաստացի, իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը որևէ լուրջ արդյունք չի արձանագրում տնտեսական ոլորտում։

Հատկանշական է, որ արևմտյան երկրները շարունակում են ակտիվ ներդրումներ կատարել Ադրբեջանում, որը ներդրումների գրավչության տեսանկյունից հեռու է արևմտյան չափանիշներից։

Օտարերկրյա ներդրումները վաղուց դարձել են միջազգային հարաբերությունների բաղկացուցիչ մաս և Հայաստանի արձանագրած ցուցանիշները խոսում են այն մասին, որ իշխանությունները որևէ ոլորտում չեն կարողանում որակյալ հարաբերություններ հաստատել միջազգային գործընկերների հետ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930