Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսանենգ ճանապարհով Սարյանի գործեր են դուրս բերվել երկրից. Թոռնուհին հավաստիացնում է՝ կատարվածը թանգարանի հետ կապ չունի

Ապրիլ 19,2024 13:38

Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 12-ին Մաշտոցի քննչական բաժնից ստացվել է գրություն, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Մարտիրոս Սարյանի 7 ստեղծագործությունները («Արեւամուտից առաջ» 1957թ, «Էջմիածնի կանայք» 1945թ, «Ծաղկող ծիրանենի» 1945թ, «Սևանի Ժայռոտ ափերը» 1953թ, «Կակաչ» 1940թ, «Արևածագը Թումանյանում» 1952թ, «Արարատ» 1945թ) մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվել Հայաստանից եւ տեղափոխվել են ՌԴ: Ըստ նույն աղբյուրի, փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարությունից, որտեղից առաջարկեցին հարցումը գրավոր ուղարկել: Մասնավորապես խնդրել ենք տեղեկացնել, թե ինչ քայլեր է ձեռնարկել ԿԳՄՍ նախարարությունն այս ուղղությամբ, որտե՞ղ են գտնվել այդ ստեղծագործությունները՝ մինչեւ երկրից դուրս բերելը: ԿԳՄՍ նախարարության պարզաբանումը ստանալուն պես կհրապարակենք:

Aravot.am-ը կապվել է նաեւ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանի հետ: Տիկին Սարյանը մեզ հետեւյալը փոխանցեց. «Չգիտենք՝ դրանք ումն են, ամեն դեպքում մեզանից չեն տարել, հետեւաբար տեղեկություն չունեմ»: Տիկին Սարյանը նաեւ հավելեց, որ անգիր չի կարող հիշել բոլոր գործերի վերնագրերը, իսկ նշվածներն էլ իրեն ծանոթ չեն:

 Հավելենք, որ ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 25-ի N1348-Ա որոշմամբ, սահմանված է այն հեղինակների հատուկ ցանկը, որոնց ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունից կարող են արտահանվել միայն Մշակութային արժեքների արտահանման իրավունքի կամ ժամանակավոր արտահանման վկայագրի հիման վրա։ Մարտիրոս Սարյանի անունը եւս այդ ցանկում է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ Մարտիրոս Սարյան ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930