Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն իրավասություն չունի ՀՀ տարածքների հարցը քննարկելու միայն Տավուշի բնակիչների հետ». Հովհաննես Իշխանյան

Ապրիլ 19,2024 15:18

«Նիկոլ Փաշինյանը, որ հանրությանն առավել հայտնի է որպես դավաճան, որեւէ իրավասություն չունի Հայաստանի Հանրապետության տարածքների հարցը քննարկելու միայն Տավուշի բնակիչների հետ»,- «Հայելի» ակումբում ասաց վավերագրող, հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ երկրորդ անգամ Տավուշ այցին։

Նրա խոսքով. «Ոչ միայն սահմանադրորեն է ամրագրված, որ Հայաստանի տարածքների փոփոխությունը որոշվում է հանրաքվեով, այլ դրա տրամաբանությունն ու ճշմարտությունն է այդպիսին. Հայաստանն ընդհանուր մի մարմին է, եւ երբ պատերազմ է լինում, զորակոչ մեկնում են բոլոր շրջաններից, ու բոլորը մեկնում են բոլորին պաշտպանելու:

Իհարկե, այս դավաճան իշխանության օրոք պատերազմ չի լինի, դա կլինի ահաբեկչություն, որովհետեւ մի կողմը հարձակվում է, մյուս կողմը զիջում է ամեն ինչ: Բայց, դիցուք, պատկերացնենք, պատերազմական վիճակ է, եւ հարձակվել են Սյունիքի վրա, իսկ Սյունիքի վրա եթե հարձակվում են Ոսկեպարից, Բաղանիսից, Բերքաբերից,Կիրանցից, Կոթիից, Բարեկամավանից, Կողբից, այնտեղից զորակոչ է լինում եւ բոլորը գնում են Սյունիքը պաշտպանելու: Եվ հակառակը, եթե լինում է հարձակում Շիրակի կողմից, Վանաձորի կողմից, նույն կերպ բոլորն են գնում պաշտպանելու»:

Հովհաննես Իշխանյանն ընդգծում է. «Եթե Ոսկեպարում, Շիրակում, Արմավիրում կան գերեզմաններ, որտեղ թաղված են հայրենիքի համար կռված ու զոհված մեր զինվորները, նրանք այս տրամաբանությամբ են կորցրել իրենց կյանքը, կռվել են ողջ Հայաստանի համար որպես մի մարմին՝ մտածելով, որ իրենցից հետո մենք ապահով ենք ապրելու: Այստեղից հետեւություն, որ ոչ միայն Երեւանում, այլեւ բոլոր շրջաններում պետք է հստակ հասկացվի, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ է գնում եւ փակ հանդիպում ունենում ոսկեպարցիների հետ: Պարզ է, որ գյուղացին պարտավոր չէ ամբողջ կյանքում հետեւել, թե Փաշինյանն ինչ ստեր եւ մանիպուլյացիաներ է անում: Փաշինյանը, որ 1995-ին դուրս է մնացել համալսարանից, հասկանում է, որ կա կրթական բազա, որը հասկանում է, թե ինքն ինչ դավաճանական քայլեր է անում, դրա համար էլ ծածուկ է հանդիպում է այն մարդկանց հետ, որոնք այդ բազան չունեն եւ չեն հետեւել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930