Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Բիյագովն ընդգծել է Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հրամայականը

Ապրիլ 22,2024 23:50

Ապրիլի 21-ին Ամստերդամում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն։

Արարողությանը ելույթներով հանդես եկան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը, Կարոլին ֆան դեր Պլասը և Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպան Բիյագովն իր ելույթում վերստին ընդգծեց Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հրամայականը՝ երախտագիտությամբ նշելով Նիդերլանանդերի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը։

Դեսպանն ընդգծեց, որ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և դատապարտման ճանապարհին անհրաժեշտ է համախմբել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջամարտիկ բոլոր պետությունների ջանքերը՝ բացառելու համար նման ոճրագործությունների կրկնությունը։

 

Նիդերլանդներում ՀՀ դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930