Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշողությունը ցեղասպանության մասին, ինչպես նաև նրա դասերը երբեք չպետք է դուրս մնան մեր անցյալի, ներկայի և ապագայի պատմությունից. Արմեն Սարգսյան

Ապրիլ 24,2024 11:49 Share

Այսօր մենք ոգեկոչում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը:

Խոնարհվում եմ այդ սարսափելի ոճրագործությանը զոհ գնացած մեր 1,5 միլիոն Սուրբ նահատակների հիշատակի առաջ:

Հիշողությունը ցեղասպանության մասին, ինչպես նաև նրա դասերը երբեք չպետք է դուրս մնան մեր անցյալի, ներկայի և ապագայի պատմությունից: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլև ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություն և հակամարդկային երևույթ ճանաչող ու դատապարտող քաղաքակիրթ աշխարհին` ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով։

Իսկ մենք, որպես ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք առաջ նայել, առաջ շարժվել և ակտիվ մասնակիցը դառնալ այսօր աշխարհում տեղի ունեցող բոլոր զարգացումներին’ առանց նահանջելու մեր ինքնությունից ու պատմությունից։

Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել