Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԺ-ն գրել էր, թե Գեղամ Նազարյանը ստում է, ես ձեզ ուզում եմ վստահեցնել, որ Գեղամ Նազարյանը երբեք չի ստում». Գեղամ Նազարյան

Ապրիլ 30,2024 11:23

«Այն, ինչ այստեղ մերժեցին, եւս մեկ անգամ վկայում է, որ ՔՊ-ն դրժել է իր նախընտրական խոստումները: Երկիրը տանում են միակողմանի զիջումների եւ վերջնականապես կոտորման»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը «Հայկական ժամանակի»՝ իր մասին հրապարակումը կարդացել ու ԱԺ էր եկել: Նա ելույթում ասաց. «Գրել էին, թե Գեղամ Նազարյանը ստում է, կիրանցեցիների հետ հանդիպման ժամանակ չի հնչել միտք, որ գյուղի կենտրոնով կարող է սահման անցնել: Ես ձեզ ուզում եմ վստահեցնել, որ Գեղամ Նազարյանը երբեք չի ստում եւ գյուղի կենտրոնը ոչ թե աշխարհագրական կենտրոնն է, այլ պատմական կենտրոնը, ինչպես Երեւանի, Սանկտ Պետերբուրգի, Վաշինգտոնի: Գյուղի կենտրոնն այնտեղ է, որտեղ գտնվում է գյուղի եկեղեցին, գյուղի դպրոցը, գյուղի գրասենյակը:

Չի կարելի հոգեբանական կտտանքների ենթարկել մարդուն, որը տասնամյակներով ապրել է սահմանում ու պահել է սահմանը: Գյուղի բնակիչների պահանջը մեկն է՝ իրենց օրինական պատկանող ոչ մի թիզ հող չհանձնել հարեւան հանրապետությանը: Մարիա Կարապետյանը նշում է, որ ոչ մի մետր հող ՀՀ տարածքից չի հանձնվելու Ադրբեջանին, կիրանցեցիները նույնն են պահանջում:

Ինչ վերաբերում է ստին, երբ որ հայտնի դարձավ, որ ՔՊ նոր գրասենյակը լինելու է Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում, ես գրեցի՝ ոնց որ ՔՊ-ի գործերը լավացել են: Դրան հաջորդեց տաղանդավոր քաղաքական գործիչ, այսօր ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հուզառատ գրառումը այն մասին, որ Գեղամ Նազարյանը ստում է: Մեկ օր հետո այնտեղ ինքը նիստի էր մասնակցում, հետո ներողություն չխնդրեց: Այսքանը՝ ստի մասին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930