Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք շարունակելու ենք ակտիվ քաղաքական և հանրային գործունեությունը, լինելու ենք փողոցում, տաղավարում և հրապարակներում․ Նարեկ Սամսոնյան

Մայիս 24,2024 14:12

«Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակ Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Ժողովուրդ ջան, երկամսյա ապօրինի կալանքից հետո առաջին գրառումս ուզում եմ սկսել մեծագույն շնորհակալություններով բոլոր էն մարդկանց, որոնք էս ընթացքում իրենց աջակցությամբ մեզ ջերմացրել են: Էդ ջերմությունը ցանկացած քաղբանտարկյալի համար անհրաժեշտ առանցքային նշանակություն ունի, ու մենք երևի էս ընթացքում ստացել ենք էդ ջերմության ամենամեծ չափաբաժիններից մեկը: Մեր ընկերներից մինչև շարքային քաղաքացիներ, մեր քաղաքական համախոհներից մինչև մարտավարական հակասություններ ունեցողներ մեր կողքին են եղել էս 2 ամսվա ընթացքում:

Մենք հասկացանք, որ մեր ստեղծածն ունի արժեք՝ «Իմնեմնիմին» սիրեցիք ու մեր ընկերները իրենց ջանքերով այն պահեցին եթերում ու չնայած մեզ դատարանով արգելված է վարել մեր փոդքասթը, ուզում եմ ասել, որ «Իմնեմնիմին» ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ է լինել եթերում: Մենք շարունակելու ենք ակտիվ քաղաքական և հանրային գործունեությունը, լինելու ենք փողոցում, տաղավարում և հրապարակներում: Մեզ ոչ ոք ու ոչինչ չի կարող կոտրել անգամ բռնապետական մանր դրսևորումներով խուլիգանապետերն ու բանտերը: Հայ ժողովուրդը շատ շուտով թոթափելու է իր պատմության ամենախայտառակ էջերն ու վերականգնելու է իր արժանապատվությունը, կհանդիպենք Երևանի և մարզերի փողոցներում…

Հ.Գ. Ասում են Բագրատ Սրբազանին հանդիպողների վրա քրեական գործեր են հարուցում ու կալանավորում, դե ես ու Վազգենն էլ, որ արդեն բազմաթիվ քրեական գործեր ունենք և արդեն կալանավորվել էինք «հանգիստ խղճով» հանդիպեցինք Սրբազանին: Անձամբ տեսանք Սրբազանի վճռականության և անձնազոհության պատրաստակամությունը: Ամսի 26-ի հանրահավաքի մասին կխոսեմ ուղիղ եթերով, բայց մինչ այդ ասեմ, որ կիրակի օրը մենք կլինենք հրապարակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031