Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարարին դիտել են, որպես օժանդակողի՞, հանցագործության մասին չհայտնողի՞, թե՞

Մայիս 24,2024 17:01

ՀՀ հակակառուպցիոն դատարանում (դատավոր Տիգրան Դավթյան) շարունակվեց «Անդրանիկ Փիլոյան +10» կոչվող` Անդրանիկ Փիլոյանի, Աշոտ Հակոբյանի, Վիգեն Մկրտչյանի, Արթուր Օհանյանի, Վիգեն Գրիգորյանի, Գոռ Համբարձումյանի, Արտակ Բեյբությանի, Թաթուլ Գևորգյանի, Տիգրան Գասպարյանի, Միհրդատ Մաթևոսյանի և Գագիկ Պողոսյանի վերաբերյալ քրեական գործով դատաքննությունը:

Դատարան էին ներկայացել պաշտպաններ Վ. Հովհաննիսյանը, Կ. Ղոնյանը, Տ. Աբրահամյանը, Գ. Մարգարյանը, Ա. Մանուկյանը, Հ. Կարապետյանը, Վ. Բադալյանը, Խ. Ղանդիլյան, մեղադրյալներ Հ. Երեմյանը, Վ. Մկրտչյանը, Վ. Գրիգորյանը, Ա. Հակոբյանը, Ա. Բեյբությանը, Ա. Փիլոյանը, հանրային մեղադրող Կ. Սերոբյանը:

Նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի եւ Աշոտ Հակոբյանի պաշտպանները միջնորդություններ ներկայացրեցին «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու միջնորդությունը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշումները անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ:

Ա. Փիլոյանի պաշտպանը հղումներ կատարեց ՄԻԵԴ որոշումներին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներից, մասնավորապես, Գոռ Սարգսյանի, Ռուբեն Խլղափյանի, Գագիկ Պետրոսյանի, Սամվել Բաբայանի, Համբարձում Անտոնյանի, Նարեկ Խաչատրյանի գործերով դիրքորոշումներին, որպեսզի հիմնավորվեր, որ ներքին դիտման արձանագրությունները, դատարաների որոշումներով բավարարված զննությունների, հեռախոսային խոսակցությունների արձանագրություններն անթույլատրելի ապացույցներ են եւ չեն կարող դրվել այս գործով ապացույցների մեջ:

Պաշտպանական  կողմի միջնորդության համաձայն, օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամանակ միջամտություն է տեղի ունեցել մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին, այն ոտնձգություն է  ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի դեմ:

Պաշտպանը հարցնում էր, իրավասու մարմինը որպես ինչ է դիտել անձին`որպես օժանդակողի, ծանր հանցագործությունը կատարողի, թե այդ մասին իմացողի- չհայտնողի, քանի որ իրավասու մարմինը չի փաստարկել, թե ինչի համար է իրականացրել ներքին դիտում, չի հիմնավորել լեգիտիմ նպատակը, առաջնորդվել է ընդհանրական ձեւակերպումներով: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալի գործով պիտի հիմնավորող հանգամանքներից նշվեին: Այսինքն, պաշտպանական կողմի դիտարկմամբ, օպերատիվ տեղեկությունները չեն կարող օգտագործվել: Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց նախարարին ներքին դիտման ենթարկելու մասին դատարանների երկու որոշումներին`երկու ամսով թույլատրելու մասին, հորդորեց համեմատել: Անգամ ստորակետ, կետադրությունն է նույնությամբ վերարտադրվել երկրորդ որոշման մեջ:

Աշոտ Հակոբյանի պաշտպանն էլ ուշադրություն հրավիրեց իր պաշտպանյալի հեռախոսային խոսակցությունների լսման անթույլատրելիությանը, դատարանի այն որոշումներին, որով թույլատրվել էր դրանք լսվել: Այս պաշտպանն էլ հղում կատարելով վճռաբեկի դիրքորոշումներին, հրապարակեց դրանցից մեկով այն:

Մասնավորապես, Գոռ Սարգսյանի գործով վճռաբեկ դատարանն արտահայտել էր հետեւյալը. «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է ոչ թե օրենքով սահմանված՝ որոնողական հետախուզական  բնույթին համապատասխան երևույթների և դեպքերի օբյեկտիվ ընթացքը վերահսկելու, այլ, ըստ էության, հարցաքննության եղանակով  գործի համար նշանակություն ունեցող տեղեկությունների ստացման գործընթացը գաղտնի տեսաձայնագրելու նպատակով»:

Հանրային մեղադրողն առարկեց, ասաց, որ կարող էին բողոքարկել դատարանների այդ որոշումները, որից կողմը չի օգտվել, իսկ այն, որ հայտնի չէր փաստական հանգամանքները, թե ինչի համար էին իրականացնում օպերատիվ հետախուզական գործողություններ, հայտնի էր, օպերատիվ տվյալները կատարվելիք հանցագործության մասին էր:

Հիշեցնենք, մեղադրանքի համաձայն, նախկին նախարարը ԱԻՆ աշխատակիցներից մեկի ծանոթին ԱԻՆ-ում ծառայության ընդունվելու դիմաց ստացել է կաշառք՝  գազի ջեռուցման համակարգի, ոսկեգույն մետաղյա ձուլակտորի տեսքով:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031