Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին չպիտի նույնականացվի ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության հետ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյան

Հունիս 06,2024 15:00 Share

«Առավոտին» տված հարցազրույցում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը մեկնաբանել է Հայ առաքելական եկեղեցու հասցեին հնչած այն մեղադրանքը, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն առաջնորդում է ընդդիմադիր ներկայիս շարժումը: Ըստ հաղորդման հյուրի, եթե նման բան լիներ, ապա բոլոր թեմերի առաջնորդները, բոլոր քահանաները պետք է կոչ անեին՝ միանալու շարժմանը: Բայց եկեղեցու գործառույթները միանգամայն այլ են՝ այն չի կարող լինել ո՛չ իշխանության, ոչ էլ ընդդիմության կողքին. երկու կողմում էլ հայ եկեղեցու զավակներն են: Դրանով հանդերձ՝ եկեղեցին երբեք չի խուսափում ասել ճշմարտությունը:

Անդրադառնալով հաճախ հնչող մեղադրանքներին, թե ինչու Մայր աթոռը ժամանակին չի անդրադարձել կոռուպցիային, կեղծված ընտրություններին, «մարտի 1-ին» եւ այլ արատավոր երեւույթներին, Գեւորգ սրբազանը նշում է, որ եկեղեցին չի կարող դատավճիռ կայացնել կամ քննություն իրականացնել: Նաեւ հիշեցրել է, որ կոռուպցիայի մեջ մեղադրվող մարդիկ այնուհետեւ արդարացվում են: Արդյոք, ըստ այդմ, եկեղեցին պետք է փոխի՞ իր դիրքորոշումը:

Եպիսկոպոսի կարծիքով, մայիսի 28-ին Վեհափառ հայրապետին Սարդարապատի հուշահամալիր չթողնելը իրական խայտառակություն էր: Նա ցավ է հայտնում, որ դա տեղի ունեցավ հենց Սարդարապատի հերոսամարտը նշելու օրը՝ հերոսամարտ, որի կազմակերպմանը գործուն մասնակցություն են ունեցել հայ հոգեւորականները:

Գեւորգ սրբազանն արձանագրում է նաեւ, որ վերջերս հաճախակի է դարձել եկեղեցու հասցեին ատելության խոսքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930