Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանի իշխանությունը հալվում է սառույցի նման». դույլով լի սառույց՝ կառավարության շենքի դիմաց

Հունիս 06,2024 15:32 Share

«Նիկոլ» եւ «իշխանություն» գրառումներով մի մեծ դույլ սառցակտոր՝ կառավարության շենքի դիմաց: Այս յուրօրինակ ցույցի նախաձեռնողները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը աջակցող մի խումբ երիտասարդներ էին:

«Սառցակտորները բերել ենք, ցույց տալու համար, որ ինչպես այս սառցի կտորները չդիմանալով արեւի ջերմությանը, հալվում են, այնպես էլ այս իշխանությունները չեն դիմանալու ժողովրդական արդար բողոքի ալիքին»,- այսօր կառավարության շենքի դիմաց իրենց ցույցի ատրիբուտներն այսպես ներկայացրին նախաձեռնողները:

Նրանցից մեկի խոսքով. «Այն, ինչ տեւական ժամանակ տեղի է ունենում մեր երկրում, գործող իշխանությունների կործանարար քաղաքականության ընթացքում է: Թշնամու օգտին չդադարող միակողմանի զիջումները հակասում են ե՛ւ մարդկային առողջ մտքին, ե՛ւ բովանդակությանը, ե՛ւ պետականությանը: Վտանգի տակ են դրվում մեր պետականության հետագա գոյությունը եւ մեր սերունդներին հայրենիք եւ անկախ պետություն ժառանգելու մեր պարտականությունը»:

Ցուցարարի խոսքով, այս օրերին երկրում ծավալված համաժողովրդական շարժումն այդ ընթացքի դեմն առնելու լավագույն եւ անփոխարինելի միջոցն է. «Դա գիտակցելով՝ այս շենքում նստած պետականաքանդ պաշտոնյաները պետական ռեսուրսները եւ առավելագույն ջանքերը ներդնելով՝ փորձում են համոզել մեր հասարակության որոշ շերտերի, թե շարժումը մարել կամ մարման փուլում է գտնվում»:

Երիտասարդները նաեւ իրազեկեցին քաղաքացիներին հունիսի 9-ին, երեկոյան 18:30-ին Հանրապետության հրապարակում սպասվող հավաքի մասին:

Քաղաքացիներին մոտեցան նաեւ ոստիկաններ, հետաքրքրվեցին նրանց ինքնությամբ եւ ամեն ինչ պարզելով հեռացան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930