Լրահոս
Օրվա լրահոսը

Շեշտուեցաւ Հայաստանը դիմագրաւող ներկայ տագնապներուն դիմաց մեր ազգի ներքին միասնականութիւնը ամրապնդելու հրամայականը

Հունիս 07,2024 23:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Ուրբաթ, 7 Յունիս 2024-ի առաւօտուն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութեան կեդրոնական վարչութեան ատենապետ տոքթ. Համբիկ Սարաֆեան, ընկերակցութեամբ նոյն կուսակցութեան Լիբանանի վարիչ մամինի անդամներուն։

Հանդիպման ընթացքին քննարկուեցան Հայաստանէն ներս տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպէս նաեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները։

Շեշտուեցաւ Հայաստանը դիմագրաւող ներկայ տագնապներուն դիմաց մեր ազգի ներքին միասնականութիւնը ամրապնդելու հրամայականը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: