Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ ամիս առանձին ժամերի միակողմանի փակ կլինի Էրեբունի փ.-Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը

Հունիս 14,2024 18:25 Share

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Էրեբունի փ. – Այվազովսկի փ. խաչմերուկից մինչև Տիտոգրադյան փող. – Այվազովսկի փող. խաչմերուկը և Տիտոգրադյան փող. – Այվազովսկի փող. խաչմերուկից մինչև Արցախի պող. – Այվազովսկի փող. խաչմերուկը ճանապարհահատվածները:
Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը:

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել