Լրահոս
Օրվա լրահոսը

Ի գիտություն հասարակության

Օգոստոս 08,2024 11:23 Share

 «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը (Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Աբովյան 66) համաձայն ««Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման  (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին» №397Ա որոշմամբ հաստատված Լիցենզիայի պայմանների №3 հավելվածի` մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման գումարային սակագներն անփոփոխ թողնելու հայտով՝ առաջարկելով 2025թ. համար պահպանել 2024թ. գործող  մանրածախ ջրի մատակարարման  և  ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության գումարային սակագները:

Գործող և առաջարկվող սակագներ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի №1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին (բաժանորդներին) խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)  ծառայության մատուցման սակագինը` 180.0 դրամ (ներառյալ ԱԱՀ)`  մատակարարված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց, որից՝

ա. խմելու ջրի մատակարարման  ծառայության մատուցման սակագինը` 153.0 դրամ (ներառյալ ԱԱՀ)`  մատակարարված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց.

բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը՝ 27.0 դրամ (ներառյալ ԱԱՀ)` հեռացված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց:

2) Սույն կետի 1-ին ենթակետում չնշված մյուս բաժանորդներին  ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման)  ծառայության մատուցման սակագինը` 205.992 դրամ (ներառյալ ԱԱՀ)`  մատակարարված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց, որից՝

ա. խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը` 175.093 դրամ (ներառյալ ԱԱՀ)` մատակարարված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց.

բ. ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը` 30.899 դրամ (ներառյալ ԱԱՀ)` հեռացված յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց:

3)  Մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝ 41.004 դրամ (ներառյալ ԱԱՀ):

4)  Մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝  20.502 դրամ (ներառյալ ԱԱՀ):

5) «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց՝  12.956 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 66, հեռ.՝ 011 30-01-85, էլ. փոստ.  [email protected]:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031