Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը Իշխան Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով

Օգոստոս 08,2024 16:14 Share

«Արմենպրես». Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանին պարգևատրել է «Բարեկամության» շքանշանով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ժողովուրդների միջև խաղաղության, բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման, Ռուսաստանի և Հայաստանի մշակույթների մերձեցման և փոխադարձ հարստացման գործում ունեցած մեծ ավանդի համար Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Իշխան Սերժիկի Զաքարյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով», – նշված է ՌԴ նախագահի հրամանագրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031