Լրահոս
Օրվա լրահոսը

Այո՛, այդ թեմայով քննարկում ունեցել եմ Ալիևի հետ նաև Դուբլինում. Փաշինյան

Նոյեմբեր 19,2026 14:31 Share
Աջակցեք aravot.am-ին

«Խաղաղության երաշխավորությունը տալիս եմ իմ քաղաքական կապիտալով, քաղաքական վստահելիությամբ։ Իմ քաղաքական կենսագրությունը դնում եմ այդտեղ՝ որպես երաշխավորություն։ Մյուս կողմից՝ շատ կարևոր է, որ միջազգային հանրության շրջանում այս թեմայով ձևավորվի ըմբռնում։ Այո՛, այս թեմայով քննարկումներ ենք ունենում նաև Ադրբեջանի հետ։ Այո՛, քննարկում եմ ունեցել նաև Դուբլինում Ադրբեջանի նախագահի հետ»,– այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծի ընթացքին, դրան վերաբերող քննարկումներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ չի կարող ասել՝ Սահմանադրական հնարավոր փոփոխություններից հետո ինքը կհեռանա՞ քաղաքականությունից, թե՞ ոչ, սակայն կարծում է, որ այդ ժամանակ ՔՊ-ն նույնպես պետք է ղեկավարի ՔՊ վարչապետի թեկնածուն։

«Քաղաքականությունից ընդհանրապես հեռանալ հասկացությունը ո՞րն է։ Չեմ կարող ասել, որ քաղաքականությունից հեռանում եմ կամ կհեռանամ»,– ասաց Փաշինյանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30