Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյան. Կրկին միակողմանի զիջումների չգնալու նպատակով պետք է մյուս կողմերից պահանջել նոյեմբերի 9-ի փաստաթղթի մնացյալ կետերի կատարումը

Սեպտեմբեր 09,2024 11:22 Share

Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ նիստ։ Ելույթով հանդես են եկել կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը և փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։ Խորհրդի անդամները տեսակետներ են հնչեցրել արտաքին քաղաքական մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են մի շարք կուսակցական հարցեր։

Էդմոն Մարուքյանը իր ելույթում անդրադարձել է սահմանազատման գործընթացին, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին։ Ընդգծել է նաև, որ եթե իշխանությունը չի հրաժարվում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարումից, ապա կրկին միակողմանի զիջումների չգնալու նպատակով պետք է մյուս կողմերից պահանջի փաստաթղթի մնացյալ կետերի կատարումը։

Դավիթ Խաժակյանը ևս խոսելով նոյեմբերի 9-ի հայտարարության մասին զուգահեռներ է անցկացրել արցախյան հիմնահարցի հետ, երբ առկա էր հակամարտության կարգավորման ծրագիր, որը մերժվել է իրագործել՝ հանգեցնելով պատերազմի։

Քաղաքական խորհրդի անդամները արձանագրել են, որ այս հարցերը վերկուսակցական են, չպետք է դառնան ներքաղաքական շահարկումների առարկա, ինչպես նաև ակնկալում են լայն համախոհություն՝ հնարավոր արհավիրքից խուսափելու համար։

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30