Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է մի օր արթնանաք ու տեսնեք՝ ես չկամ, իմ  վրա ահռելի մեծ ճնշումներ են»․ Ալեն Սիմոնյանը գաղտնազերծում է իր եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հեռախոսազրույցները

Սեպտեմբեր 09,2024 12:18 Share

«Նույնիսկ ասել է՝ կարող է մի օր արթնանաք ու տեսնեք՝ ես չկամ, իմ  վրա ահռելի մեծ ճնշումներ են»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատմելով Արցախի հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եւ իր հեռախոսազրույցներից մանրամասներ։

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ժամանակին մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, վերջինս ասել է՝ ճնշումների ներքո ստիպված է հրաժարական ներկայացնել։

ԱԺ նախագահը նաեւ հայտարարեց. «ՀՀ-ն իր այլընտրանքն առաջարկել է, ՀՀ-ն իր երեխաներին զոհել է այնտեղ, մեր երեխաները գնացել զոհվել են այնտեղ, ՀՀ-ն իր ժողովրդի բյուջեից կտրել և ամեն ինչով ապահովել է ԼՂ գոյությունը, աշխատավարձ, կոմունալ վճարումներ, բանակ։ Բա ինչի՞ համար էինք մենք զոհվում, կռվում, դուք չեք հասկանո՞ւմ, որ նպատակը եղել է ՀՀ-ի վրա հարձակումը և ՀՀ-ն ոչնչացնելը, բռնակցելը միութենական որևէ կառույցի։ Հասկանո՞ւմ եք էդքան բանը։ Սեպտեմբերյան վերջին արցախյան իրադարձությունների ժամանակ նպատակը եղել է ՀՀ տարածքներ գրավելը, ՀՀ-ն՝ որպես պետություն, ոչնչացնելը և բռնակցելը միութենական որևէ կառույցի: Այսինքն, ՀՀ-ն պետք է մտներ այդ խաղի մեջ, որպեսզի ՀՀ-ն այլևս գոյություն չունենա՞ր։ Կայացվել է ծանր որոշում, երբ հարձակում եղավ Արցախի վրա, բայց այդ որոշման գինը ՀՀ-ն էր։ Կա՞ էստեղ մեկը, որ կարծում է, որ ՀՀ ինքնիշխանությունը պետք է դրվեր սակարկման որևէ պարագայում, ես այդպես չեմ համարում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30