Լրահոս
Օրվա լրահոսը

Օդանավակայանը կորած ճամպրուկներ չի վաճառում. զերծ մնալ ֆեյսբուքյան էջի գրառումների հրահանգները կատարել. Ermenihaber

Սեպտեմբեր 09,2024 12:50 Share

Ermenihaber. Սեպտեմբերի 8-ից Facebook-ի հայկական տիրույթում ակտիվորեն (անգամ գովազդի տարբերակով) ենթադրաբար թուրք հաքերների կողմից տարածվում է մի էջ, որն ակնհայտ խաբեություն է պարունակում:

Էջում նշվում է, թե իբր Հայաստանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում փլուզում է տեղի ունեցել, իսկ կորած ճամպրուկներն օդանավակայանը հանել է վաճառքի՝ յուրաքանչյուր ճամպրուկը 425 դրամով:

«Կորած ճամպրուկներ» Facebook-յան էջում պարբերաբար հրապարակվող նույնաբովանդակ նյութերում դրված է հղում, որի վրա սեղմելուց հետո օգտատերը հայտնվում է մի տիրույթում, որտեղ պահանջվում է լրացնել իբրև «առաքման» համար անհրաժեշտ տվյալներն ու կատարել վճարում, ինչից հետո օգտատերը կարող է կրել ֆինանսական միջոցների կորուստ և ունենալ անձնական տվյալների արտահոսք։

Մեկնաբանությունների բաժնում թուրքական անուն-ազգանուններով բազմաթիվ մարդիկ հայերեն գրառումներ են կատարում՝ փորձելով վստահություն ձևավորել տարածվող լուրերի նկատմամբ:

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ զերծ մնալ նմանատիպ բովանդակությամբ որևէ գրառման հրահանգները կատարելուց և հնարավորինս շատ տարածել Ermenihaber.am-ի այս իրազեկումը։

Նշված գրառման դեմ անհրաժեշտ է բողոքներ հղել Facebook-ի համապատասխան բաժնից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30