Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն արժևորում է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ԱՄՆ-ի աջակցությունը. Միրզոյանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Սեպտեմբեր 25,2024 17:12 Share

Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոննի Ջենկինսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է ժողովրդավարական բարեփոխումների և երկրի կայուն զարգացման ճանապարհին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությունը։

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել