Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են արցախցի երիտասարդների ներկայիս մարտահրավերները

Հոկտեմբեր 10,2024 15:21 Share

«Ապառաժ». ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Արցախցի երիտասարդների ներկայիս մարտահրավերներն ու անելիքները» թեմայով, որին հրավիրված էին ՀՅԴ ԱԵՄ-ի նախկին անդամները, ՀՅԴ ԱԵՄ-ի կայացման գործում իրենց ներդրումն ունեցած ընկերները։

Քննարկման ընթացքում ընկերներն ընդգծել են այն հիմնական խնդիրները, որոնց առջև կանգնել են արցախցի երիտասարդները նոր պայմաններում և առաջարկվել են այդ խնդիրների կարգավորման տարբերակներ։

Այս համատեքստում կարևորվել է ՀՅԴ ԱԵՄ-ի դերակատարությունը երիտասարդական դաշտում՝ որպես գործող միավոր, որը կարող է իր շուրջը համախմբել արցախցի երիտասարդներին, որպեսզի չկորչի Արցախի երիտասարդների կապը իրար հետ։

Քննարկման մասնակիցների կողմից առաջարկվել են մի շարք գաղափարներ, որոնց իրականացման համար ԿՎ-ը հետևողական աշխատանք կտանի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031