Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարտաւոր ենք շարունակել մեր առաքելութիւնը». Լիբանանում Մեսրոպեան վարժարանը կը վերաբանայ իր դռները հակառակ տիրող դժուարին պայմաններուն

Հոկտեմբեր 10,2024 15:37 Share

2024թ.-ի հոկտեմբերի 9-ին Հայ Կաթողիկէ Մեսրոպեան Բարձրագոյն Վարժարանը վերաբացաւ իր դռները աշակերտներուն առջեւ, յաղթահարելով պատերազմական իրադրութեան պարտադրած վերամուտի ստիպողական յետաձգումը:

Վերամուտի այս յատուկ օրը նշուեցաւ հանդիսաւոր արարողութեամբ մը, որուն ընթացքին արտասանած իր խօսքին մէջ վարժարանի տնօրէն պրն. Կրկէուար Գալուստ ընդգծեց կրթութեան կարեւորութիւնը, յատկապէս ճգնաժամային այս շրջանին: Ան նշեց, որ ամենադժուար պայմաններուն մէջ իսկ, կրթութիւնը եղած է ընկերութեան զօրութեան եւ յարատեւման աղբիւրը: «Այսօր, աւելի քան երբեք, մենք պարտաւոր ենք շարունակել մեր առաքելութիւնը՝ կրթելու եւ դաստիարակելու մեր երիտասարդ սերունդը», ըսաւ ան:

Աղբիւրը Մեսրոպեան Վարժարան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031