Լրահոս
Օրվա լրահոսը

Viva-ն արձանագրում է ամպային ծառայությունների աճող պահանջարկ

Հոկտեմբեր 10,2024 17:49 Share

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ամբողջ աշխարհում աճում է ամպային ծառայությունների պահանջարկը, և Հայաստանը դրանից անմասն չի մնում:

2018 թվականից Հայաստանում ամպային ծառայությունների տրամադրման գործում իր հստակ դիրքն է գրավել Viva ընկերությունը՝ ամպային ծառայությունների ամենատարբեր և նորարարական փաթեթները ներկայացնելով հայաստանյան շուկայում: Viva-ն հայաստանյան առաջին օպերատորն է, որն իրականացրել է տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001 ստանդարտների պահանջները: Ներկայում Viva-ում ներդրված են ISO/IEC 27001/2022 պահանջները:
 

«Մեծ տվյալներ գեներացնող ամենախոշոր ընկերություններն այսօր առողջապահական հաստատություններն են: Մեր հարթակը տեղադրված է Viva-ի ամպային ենթակառուցվածքում, և մենք կարողանում ենք տվյալների և ծառայությունների բարձր հասանելիություն ապահովել: Նախկինում ընդունված էր տվյալներն անպայման հիվանդանոցում պահել, բայց ժամանակի ընթացքում ամպային տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին դրանք ապահով պահել վիրտուալ տարածքում և էֆեկտիվորեն ընդլայնել. տվյալներն ինչքան մեծանում են, այնքան ենթակառուցվածքը կարող է ապահովել այդ տվյալների հասանելիությունը: Իրականում ի՞նչն է լավ ամպային տեխնոլոգիաներում: Վերջին տեխնոլոգիաներն են օգտագործվում, որպեսզի հնարավոր լինի ապահովել կրկնակի պահուստավորում և խուսափել տվյալների կորստից, ինչը կրիտիկական է առողջապահական տվյալների համար: Երկրորդը՝ այն համապատասխանում է անվտանգության միջազգային ստանդարտներին: «HiCare» թվային հարթակի հիմնական նպատակն է բարելավել բժշկական ծառայությունների որակը և ծախսարդյունավետությունը», – ասում է «Care Technologies» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ղուլյանը: 

Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին: Պահուստային էլեկտրամատակարարումն իրականացվում է երկկողմանի առանձնացված ենթակայաններից սնուցման միջոցով, տեղադրված են պահուստային դիզելային գեներատորներ և անխափան հիմնական և պահուստային սնուցման աղբյուրներ (UPS), ինչի շնորհիվ հնարավոր է լինում ապահովել շուրջօրյա անխափան էլեկտրասնուցում։ Առկա են հովացման, հրդեհաանվտանգության, ինչպես նաև տեսադիտարկման ժամանակակից համակարգեր և անհրաժեշտ ենթակառուցվածքներ կիբեռհարձակումներից պաշտպանության համար:

Viva-ի ամպային ծառայություններից օգտվող կազմակերպությունները տարեցտարի ավելանում են: 2020 թվականին համավարակով և տեխնոլոգիաների կտրուկ զարգացմամբ պայմանավորված` Viva-ի ամպային ծառայություններից օգտվողների քանակում գրանցվել է 18 տոկոս աճ: Ամենաբարձր աճը՝ 40 տոկոս, գրանցվել է 2022 թվականին՝ պայմանավորված ՏՏ շուկայի աշխուժացմամբ, երբ ոլորտի բազմաթիվ կազմակերպություններ տեղափոխվեցին և/կամ մասնաճյուղեր բացեցին Հայաստանում: Viva-ի ամպային ծառայություններն օգտագործողների 19 տոկոսը կազմում են ՏՏ ոլորտի ընկերությունները, 37 տոկոսը ամենատարբեր ծառայություններ մատուցողներն են: Եռյակը եզրափակում են վաճառքի ծառայություններ մատուցող կազմակերպությունները:

Վերջին տարիներին Viva-ի ամպային ծառայություններից օգտվողների ցանկում ավելանում են բժշկական հաստատությունները, ինչը պայմանավորված է բժշկական ոլորտում թվային տեխնոլոգիաների զարգացմամբ:

Viva-ն հաճախորդներին առաջարկում է ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված հետևյալ լուծումները.

  • ենթակառուցվածքը որպես ծառայություն (Infrastructure as a Service, հապ.՝ IaaS). հաճախորդին բազմատեսակ ամպային ենթակառուցվածքի՝ սերվերների, տվյալների պահման համակարգերի, ինչպես նաև այդ ռեսուրսների կառավարման համար ծրագրային ապահովման տրամադրում: Viva-ի կողմից տրամադրվող ամպային հարթակը կառավարվում է վիրտուալ ՏՏ-ի և ենթակառուցվածքների կառավարման համար արդյունավետ և առաջադեմ լուծում հանդիսացող VMWare Cloud Director-ի միջոցով: Այս համակարգը ներառում է vCloud Director Edge Gateway-ը, որը գործում է որպես վիրտուալ երթուղիչ՝ հեշտացնելով կապը այս ցանցերի և արտաքին միջավայրերի միջև: vCloud Director Edge Gateway-ը թույլ է տալիս հավասարակշռել կապուղիների ծանրաբեռնվածությունը, VPN կապը և firewall-ը:
  • Veeam պահուստային պատճենում, որի միջոցով հնարավոր է ավտոմատացնել ամպային տիրույթում տեղակայված բոլոր վիրտուալ սերվերների միասնական պահուստային պատճենումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031