Shamshyan.com. Նոյեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աերացիա թաղամասում հայտնի «Զովք» սուպերմարկետի մոտ տղամարդու դի կա։
Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի տղամարդ մոտենում է սպանվածին, ձեռքին եղած բիտայով հարվածում է նրան, նստում է ավտոմեքենան և դիմում փախուստի։
Քննիչները արդեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































