«Այսօր 5-րդ օրն է, ինչ գտնվում ենք «Գոյ» թատրոնի մուտքի մոտ: 5 օր առավոտ, երեկո, գիշեր, ցերեկ հսկում ենք մեր թատրոնի մուտքը: Ճիշտ է՝ մեզ համար այդքան էլ հաճելի չէ 24 ժամ փակված դռան առաջ նստելը, բայց դիմանում ենք… Մի տեսակ չի սազում, երեւի թե այս դուռը պետք է փոխել, բարելավումներ են պետք»,- ֆեյսբուքով ուղիղ միացմամբ ասաց իր գործընկերների հետ «Գոյ» թատրոնի մոտ նստացույց անող «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ հետեւում է, թե ինչ են գրում իրենց գրառումների տակ. «Մեկնաբանություններում փորձում ենք գտնել դերասանների, որոնք իրենց կարծիքն ու դիրքորոշումն են հայտնում, այլապես, ինչպես Արմեն Մազմանյանն էր ասում՝ այլապես ձեր լռությունը դավաճանություն է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































