Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու՝ մասնակցելու COP29-ին

Նոյեմբեր 11,2024 16:52 Share

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Փաստացի, բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու՝ մասնակցելու COP29-ին։ Սովորաբար այս միջազգային կոնֆերանսին մասնակցում են առաջին կամ երկրորդ դեմքերի մակարդակով։ Այս պահին Ալիևը վայելում է Բելառուսի նախագահի, Սերբիայի նախագահի, Իրաքի նախագահի և մի քանի տարբեր կղզիների նախագահների ընկերակցությունը։ Իրանի նախագահը ևս հաստատել էր մասնակցությունը, բայց հիմա լուրեր են պտտվում, որ նա չի ժամանելու, քանի որ բազմաթիվ երկրների առաջնորդներ հրաժարվել են մեկնել Բաքու։ Էրդողանը ևս խոստացել էր Ալիևին ներկա լինել։

Մյուս երկրների ղեկավարները մեծավ մասամբ հրաժարվել են մասնակցել այս միջոցառմանը, որը հյուրընկալվում է ավտորիտար վարչակարգի ղեկավարի կողմից, ով առավոտից երեկո հպարտանում է, որ ագրեսիայի է գնացել ու էթնիկ զտում իրականացրել․․․ Չմոռանանք նաև, որ այս միջոցառումը Ադրբեջանը հյուրընկալում է Հայաստանի շնորհիվ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930