Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիև․ «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»

Նոյեմբեր 11,2024 20:15 Share

«Ազատություն». «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոփոխության ենթարկվի», – այսօր Բաքվում, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայաստանի Սահմանադրության տեքստում առկա տարածքային պահանջներն Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր խոչընդոտն են», – նշել է Ալիևը։

Դրա հետ մեկտեղ նա Բելգիայի վարչապետի հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Երևանի հետ բանակցություններում վերջին մեկ տարում լուրջ առաջընթաց է արձանագրվել՝ մասնավորաբար «սահմանների դելիմիտացիայի հարցում»։

Իսկ Բաքվում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը նշել է. «Հայաստանը COP-29 համաժողովին հրավիրված երկրների թվում էր։ Կմասնակցի սակայն, այդ երկիրը, այս հավաքին, թե ոչ, իրենք պետք է որոշեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իլհամը շարունակում է պնդել Սահմանադրության կետը, որովհետև ստացել է հավաստիացումներ Չար Միշելից (որը առաջիններից է եղել Բաքու ժամանածներից):
    Ինչպե՞ս է Չ. Միշելը կուտակել համոզմունք. նիկոլը հավաստիացրել է չարլին որ պահում է հայ հասարակությունը վախի հիպնոզի տակ: Թող իլհամը պահի ճնշումը:
    Ինչու մանրանալ. ե՞րբ պիտի պահանջ գա Մաշտոցից ուրանալուն: Երևի կպահեն 2026-ին վերարտադրվելու համար:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930